ad-banner-1
լապորտա

Ժոան Լապորտան հրաժարական է տվել

Բարսելոնան իր պաշտոնական կայքում հայտարարել է ակումբի նախագահի պաշտոնից Ժոան Լապորտայի հրաժարականի մասին։ Հրաժարականը պաշտոնապես ձևակերպվել է երկուշաբթի օրը՝ տնօրենների խորհրդի նիստում։

Լապորտայի հրաժարականը կապված է Բարսելոնայի նախագահի ընտրությունների ընթացակարգի հետ։ Որպեսզի նոր ժամկետով առաջադրվելու իրավունք ունենա, Ժոանը պետք է լքեր պաշտոնը։

Բարսելոնայի նոր նախագահի ընտրությունները կկայանան մարտի 15-ին։ Առայժմ թիմի նախագահի գործառույթները կիրականացնի Ռաֆա Յուստեն։

Vladimir

Հեղինակ՝ Vladimir