Բարսելոնայի կիսպաշտպանը մոտ էր ակումբից հեռանալուն
Մարկ Բերնալը վերջին շրջանում տպավորում է և ավելի շատ րոպեներ ստանում Հանսի Ֆլիկի ղեկավարած թիմի կազմում։ Սակայն մինչ այդ մարզավիճակը հավաքելը Մարկը երկար և դժվարին ճանապարհ անցավ. վնասվածքը, Ֆլիկի վստահությունը վերականգնելու դժվարությունը, տրանսֆերային պատուհանի ոտնձգությունները մի քանի պատճառ էին, որոնք Բերնալի մեջ մնալու կասկածներ կարող էին առաջացնել։
Ֆուտբոլիստը դարձել էր տարբեր խոսակցությունների առարկա, սակայն նրա պատասխանը միշտ նույն էր. «Ես ուզում եմ մնալ, իմ երազանքն է հաջողության հասնել Բարսայում, իմ կյանքի ակումբում»։
Բայց Մարկի երազանքները չէին համապատասխանում նրա ստացած րոպեների հետ, և, Sport-ի տեղեկություններով, Բերնալով հետաքրքրվել են Ժիրոնան, Այաքսը, գերմանական, անգլիական և իտալական ակումբներ։ Դեկուն, սակայն, բոլոր դռները փակեց հնարավոր վարձավճարի համար, նաև կարևոր էր խաղացողի ցանկությունը, որպեսզի մնա Բարսայում։
Կար ևս մեկ ակումբ, որը Բարսելոնայի հետ արդեն խոսակցություններ էր վարել տեր Շտեգենի վարձավճարի համար` Գալաթասարայը։ Ինչպես արդեն նշել էինք՝ թուրքական ակումբը տրանսֆերային պատուհանի վերջին օրը նույնիսկ պատրաստ էր 30 միլիոն եվրոյի դիմաց գնել իսպանացուն և եռապատկել նրա աշխատավարձը։
Սա իսկական խենթություն էր, որը տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին առաջարկվեց անցած ամառվանից գերակտիվ ակումբի կողմից։ Առաջարկը որքան էլ՝ գրավիչ էր, մեծ արդյունք չտվեց։
