ad-banner-1
Լամին Յամալ-Բարսա-Բարսելոնա-Երևան Բարսելոնիստա

Յամալի պատասխանը չուշացավ

Բարսելոնան տնային խաղում 3-1 հաշվով հաղթեց Էլչեին և շարունակեց այս թիմի դեմ սեփական դաշտում ունեցած անպարտելիության շարքը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Հաղթանակին նպաստեց «կապտանռնագույնների» աստղ Լամին Յամալը, որի համար շաբաթը հեշտ չէր անցել. Բեռնաբեուում տեղի ունեցած Կլասիկոյում Բարսելոնայի պարտությունից և իր ոչ այնքան հաջող ելույթից հետո նա ստիպված էր ամբողջ շաբաթ լսել բազմազան քննադատություններ։

Անտեսելով վճռականությունից շեղող այդ ամենը՝ Յամալը առաջին իսկ հնարավորությունը չկորցրեց. խաղի տասը րոպեն դեռ չէր լրացել, երբ իր գոլով պատասխանեց քննադատություններին։ Ութ րոպե 28 վայրկյան անց նա դիպուկ հարվածով գրավեց Ինյակի Պենյայի դարպասը՝ օգտվելով Ռեշֆորդի հաջող պրեսինգից և Բալդեի բարձրակարգ փոխանցումից։

Սա Լամին Յամալի չորրորդ գոլն է ընթացիկ մրցաշրջանում և երրորդը՝ Լա Լիգայում։ Նախկինում նա գրավել էր Մալյորկայի, Ռայոյի և Օլիմպիակոսի դարպասները։ Վերջին անգամ նա գոլ էր խփել տասներկու օր առաջ՝ Օլիմպիակոսի դեմ խաղում։

Liana

Հեղինակ՝ Liana