ԱկումբՉԼ
Ֆերմին Լոպեսը՝ Ռոնալդինյոյի, Ռիվալդոյի և Նեյմարի կողքին
Բարսելոնայի՝ Օլիմպիակոսի նկատմամբ տարած հաղթանակը կարևոր էր հոգեբանական տեսանկյունից մինչ Կլասիկոն։ Հունական թիմի դեմ աչքի էր ընկել Լամին Յամալը, 2 գոլ խփել էր Ռեշֆորդը, իսկ խաղի գլխավոր հերոսը` Ֆերմինը, հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։
Չեմպիոնների լիգայի դարաշրջանում (1992 թվականից մինչ օրս) Ֆերմինից երիտասարդ միայն մեկ ֆուտբոլիստ է եղել, որ 3 գոլ է խփել` Նեյմարը։
Բրազիլացին Սելտիկի դեմ 21 տարեկան 309 օրականում է հեթ տրիկ արել, իսկ Ֆերմինը դա արեց 22 տարեկան 163 օրականում։
Ֆերմինը միայն երրորդ իսպանացի ֆուտբոլիստը դարձավ, որը 3 գոլ է խփել եվրոպական մրցաշարերում։
Նա նաև միանում է բարձրակարգ խաղացողների խմբին, որոնք հեթ-տրիկ են գրանցել Չեմպիոնների լիգայում` Ռիվալդո, Էտո’Օ, Ռոնալդինիո, Տուրան, Մեսսի, Լևանդովսկի, Նեյմար և Ռաֆինիա։
