ad-banner-1

Ինչու՞ Տոտենհեմի աստղը չի տեղափոխվի Բարսելոնա

Անդրեաս Քրիստենսենի ծնկի վնասվածքը գրեթե վերջնականապես վստահեցնում է, որ պաշտպանը չի հասցնի վերականգնվել մինչև իր պայմանագրի ավարտը։ Փաստացի՝ նրա մրցաշրջանը արդեն ավարտված է։

Կենտրոնական պաշտպանի վնասվածքը Բարսելոնայի համար շանս է ստեղծում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում շտապ համալրումը քննարկելու համար՝ օգտագործելով աշխատավարձերի ֆոնդում առաջացած ազատ տեղը։

Վերջին օրերին կատալոնացիների ուշադրության կենտրոնում հայտնվել է Լուկա Վուշկովիչը։ 18-ամյա պաշտպանը պատկանում է Տոտենհեմին և վարձավճարով խաղում է Համբուրգում՝ աչքի ընկնելով իր ուժեղ մարզավիճակով և բարձր որակներով։

Վերջերս տված հարցազրույցում, ըստ Mundo Deportivo-ի, Լուկայի հայրը՝ Դանիել Վուշկովիչը, խոսել է որդու ապագայի և ձմեռային հնարավոր տրանսֆերի մասին․ «Չգիտեմ՝ Տոտենհեմը նրան դիտարկում է միայն որպես ապագայի խաղացող, թե՞ բաց կլինի վաճառքի համար, եթե ստանան համապատասխան առաջարկ»,- նշել է նա՝ թողնելով հարցը բաց։

Նա ընդգծել է, որ վերջնական որոշումը պատկանում է լոնդոնյան ակումբին․ «Լուկայի ճակատագիրը կախված չէ նրանից։ Նա ունի պայմանագիր Տոտենհեմի հետ, և ամեն ինչ կորոշվի նրանց հետ խորհրդակցելուց հետո»։

Խրախուսելով որդուն նոր բարձունքներ նվաճել, հայրը նշել է․«Ակնկալում ենք, որ առաջիկա վեց ամիսներին նա Համբուրգում դրական արդյունքներ կգրանցի, և միայն այդ ժամանակ կքննարկենք հետագա քայլերը։ Նա կմնա Համբուրգում մինչև հունիս, ապա կհանդիպենք Տոտենհեմի ղեկավարության հետ՝ հասկանալու լավագույն տարբերակը»։

Դանիել Վուշկովիչը գրեթե բացառել է ձմեռային տրանսֆերի հավանականությունը, նշելով, որ Լուկայի համար նպատակահարմար է Գերմանիայում մնալ և կատարելագործվել։

Liana

Հեղինակ՝ Liana