ad-banner-1

Ծանր կորուստ Բարսելոնայի համար

Բարսելոնայի երիտասարդ տաղանդ Հեկտոր Ֆորտը, ով վարձավճարով հանդես է գալիս Էլչեում, ծանր վնասվածք է ստացել։ Ակումբը հաստատել է, որ ֆուտբոլիստը ուսի հոդախախտում է ստացել և արդեն վիրահատվել է։

«Էլչեի խաղացող Հեկտոր Ֆորտը երկուշաբթի օրը վիրահատվել է Բարսելոնայի բժշկական անձնակազմի կողմից՝ Ռայո Վալյեկանոյը դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով։

Բժշկական հետազոտությունները հաստատել են ձախ ուսի առաջնային հոդախախտում։ Ապաքինման ժամկետները կախված կլինեն վերականգնողական ընթացքից։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում քեզ, Հեկտոր», — նշված է Էլչեի պաշտոնական հայտարարությունում։

Mundo Deportivo-ի նշմամբ, Բարսելոնան ուշադիր հետևում էր Էդեր Սարաբիայի գլխավորած թիմում Ֆորտի զարգացմանը և տպավորված էր նրա առաջընթացով։ Երիտասարդ պաշտպանն արդեն սկսել էր առանցքային դերակատարում ստանալ մի թիմում, որն առավելագույնս օգտագործում և զարգացնում էր նրա հարձակողական որակները։ Մինչ այս պահը վարձակալությունը լիովին արդարացնում էր Բարսելոնայի սպասելիքները։

Սակայն այս վնասվածքը փոխեց իրավիճակը երիտասարդ ֆուտբոլիստի համար, իսկ պաշտոնական հայտարարության մեջ որևէ հստակ ժամկետ չի նշվում, թե երբ աջ պաշտպանը կկարողանա վերադառնալ խաղադաշտ։

Ֆորտը Էլչեի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա վնասվածքը ստացել էր այս ամսվա սկզբին՝ Ռայո Վալյեկանոյի դեմ Լա Լիգայի խաղում գոլ խփելուց անմիջապես հետո։

Liana

Հեղինակ՝ Liana