Ակումբ
«Շուտով կխոսեմ Դեկուի հետ». Հանսի Ֆլիկ
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է այն մասին, թե արդյոք կատալոնական ակումբը նոր կենտրոնական պաշտպան կգնի՝ կապված 34-ամյա Ինյիգո Մարտինեսի՝ սաուդյան Ալ-Նասր տեղափոխվելու հետ։ Նշենք, որ Ինյիգոն Ֆլիկի առանցքային խաղացողներից էր։
«Չեմ կարծում, որ մենք նոր պաշտպան կգնենք՝ Ինյիգո Մարտինեսին փոխարինելու համար։ Ես շուտով կխոսեմ Դեկուի հետ»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցցանցում։
Ինյիգոն Բարսելոնայի կազմում էր 2023 թվականի ամռանից։ Այդ ընթացքում Մարտինեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 71 հանդիպում, դարձել 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Բարսելոնայի կազմում նա նվաճել է ներքին երեք տիտղոս՝ Իսպանիայի առաջնությունը, Գավաթն ու Սուպերգավաթը։
