Ռոբերտ Լևանդովսկիի կինը խոսել է հարձակվողի ապագայի վերաբերյալ
Ռոբերտ Լևանդովսկիի կինը` Աննա Լևանդովսկան, խոսել է ամուսնու ապագայի վերաբերյալ, և մի փոքր հուշել է, թե ինչ է սպասվում նրան.
«Կտեսնենք, թե ինչպես կընթանա այս մրցաշրջանը Բարսելոնայում, քանի որ, հավանաբար, ամուսնուս վերջին մրցաշրջանն է այստեղ, այնպես որ մենք դա հնարավորինս քամում ենք։ Մենք վայելում ենք յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր խաղը երկրպագուների հետ, քանի որ գիտենք, որ մի օր մենք սա չենք ունենա»։
Լևանդովսկան շատ չմանրամասնեց ապագա հնարավոր ուղությունների մասին և ասաց. «Ո՞րն է հաջորդ ուղությունը։ Մենք չգիտենք, բայց դա մեծ մարզիկի ուղին է, և մենք պատրաստ ենք դրան»։
Նա նաև խոսեց Լևանդովսկիի կարիերայի մասին` ցույց տալով իր հպարտությունը. «Ես ուզում եմ, որ մարդիկ նրա մասին խոսեն դեռ երկար տարիներ, և որ ապագա սերունդները չմոռանան նրան։ Որովհետև նա մեծ բան է արել, և ես կարող եմ միայն ասել, որ շատ հպարտ եմ այն ամենով, ինչ տեղի է ունեցել»։
Ռոբերտի պայմանագիրը ավարտվում է մյուս ամառ, և անհավանական է, որ երկարաձգի այն, քանի որ պետք է էականորեն աշխատավարձը կրճատի և ստանձնի երկրորդական դեր։ Նաև, Sport-ի տեղեկություններով` նա ունի առաջարկներ Եվրոպայից, Սաուդիան Արաբիայից, ԱՄՆ-ից և հասկանում է, որ գուցե նոր մարտահրավերի ժամանակն է։
