ad-banner-1

Ռեալ Մադրիդը ցանկանում է գնել Բարսելոնայի երիտասարդին

Ի տարբերություն Բարսելոնայի, Ռեալ Մադրիդը նախկինում այդքան էլ հետաքրքրված չէր տարիքով փոքր ֆուտբոլիստներով։ Սակայն վերջին տարիներին Մադրիդյան ակումբը ևս սկսեց ձեռք բերել երիտասարդների. Արդա Գյուլեր, Ֆրանկո Մաստանտուոնո, Էնդրիկ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Fichajes-ի փոխանցմամբ՝ սերուցքայինների նոր թիրախը Լա Մասիայի 15-ամյա ֆուտբոլիստ Էբրիմա Տունկարան է, որի պայմանագիրը ավարտվում է 2026-ին։ Չնայած տարիքին՝ նա համարվում է ակադեմիայի ամենակարևոր տաղանդներից մեկը և կարող է դառնալ առաջին թիմի ապագա աստղ։

Տունկարան կարող է հանդես գալ թե՛ կիսապաշտպանությունում, թե՛ ձախ եզրում, ինչը գրավել է Ռեալ Մադրիդի ուշադրությունը։ Բարսելոնան, սակայն, չի ցանկանում նրան բաց թողնել և պատրաստվում է առաջարկել նոր պայմանագիր։

Պայմանագրի ժամկետի ավարտի մոտենալով՝ որոշումը մեծապես կախված է հենց խաղացողից։ Մեկ կողմում իր մանկության ակումբն է, մյուսում՝ գլխավոր մրցակիցը՝ ավելի շահավետ պայմաններով։ Ապագա ամիսները վճռորոշ կլինեն նրա ընտրության համար։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։