Ռաֆինյայի վնասվածքի շուրջ նոր մանրամասներ կան
Ավելի վաղ նշել էինք, որ Բարսելոնայի բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան ուներ ֆիզիկական անհարմարություններ, որոնց պատճառով ստիպված էր բաց թողնել Ռեալ Սոսիեդադի դեմ հանդիպումը։ Որոշ աղբյուրներ տվյալներով՝ նրա մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի հերթական հանդիպմանը ևս կասկածը տակ էր։ AS-ն, սակայն, հայտնում է, որ բրազիլացին այսօր առավոտյան մասնակցել է վերականգնողական մարզմանը ընդհանուր խմբի հետ և պատրաստ է չորեքշաբթի օրը Պրահայում կայանալիք Չեմպիոնների լիգայի հանդիպմանը Սլավիայի դեմ։
Մարզումը տեղի է ունեցել հորդառատ անձրևի պայմաններում, և թիմի մի շարք հիմնական խաղացողներ մնացել են մարզասրահում՝ հետխաղային վերականգնողական աշխատանքներ կատարելու համար։ Պեդրին շարունակում է անցկացնել հատուկ բուժում կոճի վնասվածքի պատճառով, սակայն արդեն հաստատվել է, որ նա նույնպես կլինի թիմի կազմում հաջորդ հանդիպման համար։
Ֆլիկի թիմը ունի Ռաֆինյայի փորձի և առաջնորդության կարիքը, հատկապես այն դեպքում, երբ Լամին Յամալը չի մասնակցի խաղին դեղին քարտերի կուտակման պատճառով։ Նրա փոխարեն հնարավոր է խաղադաշտ դուրս գա Ռունի Բարդաղջին, ով նախկինում բազմիցս ապացուցել է, որ կարող է ապահովել բարձր մակարդակի խաղ այն դիրքում, որը սովորաբար զբաղեցնում է Յամալը։
Թիմի առաջիկա երկու հանդիպումներն ունեն վճռական նշանակություն՝ ոչ միայն Չեմպիոնների լիգայում առաջադիմելու, այլ նաև առաջնությունում բարձր դիրք պահպանելու համար։
