ad-banner-1

Ֆլիկի խոստովանությունը. Ինչո՞ւ Բարսելոնան չի կարող հաղթել Չեմպիոնների լիգան, եթե ոչինչ չփոխվի

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ թիմը պետք է շտապ լուծի մի լուրջ խնդիր։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, գերմանացի մասնագետը գոհ է խաղի մակարդակից և վերջին շաբաթների դրական դինամիկայից, սակայն հիասթափված է գրոհների եզրափակման որակից։

Մարզիչը հասկանում է, որ այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելն ուղղակի անհնար կլինի, եթե խաղացողները շարունակեն ձեռքից բաց թողնել այդքան շատ գոլային պահեր։

Հիշեցնենք, որ ամենահեղինակավոր եվրոգավաթի ընդհանուր փուլի արդյունքներով Բարսելոնան զբաղեցրել է հինգերորդ տեղը։ 1/8 եզրափակչի մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։ Նախորդ խաղարկությունում կատալոնացիները հասել էին մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջել էին միլանյան Ինտերին։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։