ad-banner-1
Պաբլո-Տոռե-Բարսա

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Պաբլո Տոռեն հեռացավ Բարսայից

«ՖԱ Բարսելոնան եւ ԱՍԱ Մալյորկան համաձայնության են հասել ֆուտբոլիստ Պաբլո Տոռեի տրանսֆերի հարցում։ Կատալոնական թիմը պահպանել է հետ գնելու եւ ապագա տրանսֆերից տոկոս ստանալու իրավունքները։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին

Ակումբը լավագույնն է մաղթում ֆուտբոլիստին խաղադաշտում եւ դրանից դուրս։

Կանտաբրիացի ֆուտբոլիստն այդպիսով վերջացնում է իր եռամյա կարիերան Բարսելոնայում՝ 2022-ի ամռանը Ռասինգ Սանտանդերից տեղափոխվելուց հետո։ 2023/24 թթ․ մրցաշրջանը Տոռեն վարձավճարով անցկացրել է Ժիրոնայում։ Բարսայի կազմում մասնակցել է 27 խաղի, խփել 5 գոլ եւ կատարել 4 գոլային փոխանցում՝ ցույց տալով իր ակնհայտ տաղանդը»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Կարդացեք նաեւ․ անգլիական գրանդները կպայքարեն Կասադոյի համար

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել