ad-banner-1

Պաշտոնական. Բարսելոնայի հարձակվողը բաց կթողնի Ատլետիկոյի դեմ կիսաեզրափակիչը

Բարսելոնան պաշտոնապես հայտարարել է, որ հիմնական կազմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի կարողանա մասնակցել հինգշաբթի կայանալիք Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղին՝ Ատլետիկո Մադրիդի դեմ։

Անգլիացի ֆուտբոլիստը ծնկի շրջանում ցավեր և անհանգստություն ունի, ուստի կապտանռնագույնները որոշել են ռիսկի չդիմել և, որպես նախազգուշական միջոց, հանգիստ տրամադրել նրան։

Առաջին թիմի խաղացող Մարկուս Ռեշֆորդը ձախ ծնկի շրջանում անհանգստություն ունի, որը առաջացել է Մալյորկայի դեմ խաղում ստացած հարվածի հետևանքով։ Որպես նախազգուշական միջոց՝ նա չի մասնակցի վաղվա Ատլետիկո Մադրիդի դեմ հանդիպմանը, նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։ Այս հայտարարությունը հետևեց այն լուրերին, համաձայն որոնց՝ Ռեշֆորդը չէր մասնակցել թիմի ընդհանուր մարզմանը։

Բացակա էր նաև Ռաֆինյան

Հաշվի առնելով, որ բրազիլացի ֆուտբոլիստը ևս հասանելի չէ ազդրի հետին մկանի գերծանրաբեռնվածության պատճառով, Ռեշֆորդի բացակայությունը լուրջ հարված է Բարսելոնայի համար։ Մանչեսթեր Յունայթեդից վարձակալված հարձակվողը այս մրցաշրջանում կարևոր դեր է ունեցել կատալոնական ակումբի գոլային գործողություններում՝ ունենալով ավելի քան 20 արդյունավետ մասնակցություն։

Քանի որ վաղը Մետրոպոլիտանո մարզադաշտում կայանալիք Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում չեն մասնակցի ո՛չ Ռաֆինյան, ո՛չ Ռեշֆորդը, հետաքրքիր կլինի տեսնել, թե ում կընտրի Հանսի Ֆլիկը ձախ եզրում մեկնարկելու համար։

Որպես տարբերակ կարող է դիտարկվել Ֆեռան Տոռեսը, իսկ Ռոբերտ Լևանդովսկին կգործի կենտրոնական հարձակվողի՝ «9» համարի դիրքում։ Գլխավոր մարզիչը կարող է վստահել նաև Ֆերմին Լոպեսին կամ Դանի Օլմոյին՝ նրանց օգտագործելով ձախ եզրում՝ կեղծ վինգերի դերում։

Liana

Հեղինակ՝ Liana