Ոսկե գնդակ. երբ և որտեղ դիտել, ինչ կարող է հաղթել Բարսան
1956 թվականից սկսած՝ Ֆրանս Ֆուտբոլն ամեն տարի որոշում է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին։ «Ոսկե գնդակի» 69-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 22։00-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում և կցուցադրվի FastSports-ի ուղիղ եթերում։
«Ոսկե գնդակի». ո՞ր անվանակարգերում են նոմինացվել Բարսայի ֆուտբոլիստները
Ամենահեղինակավոր մրցանակի համար պայքարում են Բարսելոնայի չորս ֆուտբոլիստներ՝ Ռաֆինյան, Լամին Յամալը, Պեդրին և Լևանդովսկին։ Ինչ կանխատեսումներ ունեն բուքմեյքերները՝ կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։
Կանանց «Ոսկե գնդակի» անվանակարգում Բարսելոնան ունի 6 հավակնորդ՝ Աիտանա Բոնմատի, Կարոլին Գրահամ Հանսեն, Պատրի Գիխառո, Եվա Պախոր, Ալեքսիա Պուտելյաս։
Տղամարդկանց «Կոպա» մրցանակի համար, որը շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին, Բարսան ներկայացած է միանգամից երկու հավակնորդով՝ Պաու Կուբարսի և Լամին Յամալ։ Կանանց «Կոպա» մրցանակի համար նոմինացված է Վիկի Լոպեսը։
Կանանց «Յաշին» մրցանակի՝ տարվա լավագույն դարպասապահ մրցանակի համար պայքարում է «կապտանռնագույնների» դարպասապահ Կատա Կոլը։
Տղամարդկանց «Յոհան Կրոյֆ» մրցանակը հաղթելու համար, որը շնորհվում է տարվա լավագույն մարզիչին, իհարկե, պայքարում է Հանսի Ֆլիկը։
Եվ իհարկե, Բարսելոնան պայքարում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց տարվա լավագույն ակումբ մրցանակի համար։
