ad-banner-1

Օսասունայի մարզիչը խոսել է Բարսային վնասելու մասին

Բարսելոնան պատրաստվում է հանդիպման Օսասունայի դեմ։ Հյուրերի գլխավոր մարզիչ Ալեսիո Լիչին մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց, որ իր թիմը գիտակցում է կատալոնացիների ուժը, բայց հավատում է հաղթանակին։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Լիչին նաև խոսեց Բարսելոնայի հարձակման ուժի մասին․ «Նրանք աստղաշատ թիմ ունեն, և բոլորին միաժամանակ պահպանելը հեշտ չէ։ Գիտենք՝ ումից սկսել, ինչպես ուղղորդենք նրանց դեպի այն գոտիները, որտեղ ուզում ենք, ինչպես փակենք փոխանցման գծերը… Շատ բաներ պետք է անենք ճիշտ, որ կարողանանք վերահսկել նրանց»։

Լիչին եզրափակեց․ «Չգիտեմ, թե քանի Բարսայի խաղ եմ դիտել՝ և՛ հաճույքի համար, և՛ վերլուծելու, բայց նրանք միշտ ունեն շատ վտանգավոր պահեր ցանկացած մրցակցի դեմ։ Պետք է նրանք վրիպեն, իսկ մենք՝ հաջողակ լինենք։ Շատ բաներ պետք է համընկնեն։ Ահա՝ ինչն է ֆուտբոլն այդքան հրաշալի դարձնում, բայց մենք կփորձենք դա անել»։

Աղբյուր՝ AS.

Anna

Հեղինակ՝ Anna