Նոր մանրամասներ Պեդրիի վնասվածքի մասին․ ե՞րբ կվերադառնա ֆուտբոլիստը
Այն բանից հետո, երբ Հանսի Ֆլիկը բացատրեց, որ ակումբը փոխել է խաղաժամանակի փիլիսոփայությունը՝ Պեդրիի վնասվածքների թիվը նվազեցնելու նպատակով, կանարցի ֆուտբոլիստն ավելի մեծ կայունություն է ձեռք բերել: Այնուամենայնիվ, վերջին անհաջողությունը նա ունեցավ հունվարի 21-ին Պրահայում:
Աջ ոտքի երկգլուխ մկանի վնասվածքը նրան ստիպեց հանգստանալ մեկ ամիս: Կիսապաշտպանը բաց թողեց «Օվիեդոյի», «Կոպենհագենի», «Էլչեի» և «Ալբասետեի» դեմ հանդիպումները: Նա ներկա չի լինի նաև այս հանգստյան օրերին կայանալիք «Մալյորկայի» դեմ խաղին. նպատակն է նրան չծանրաբեռնել «Մոնտիլիվիում», և նա կարող է վերադառնալ «Լևանտեի» դեմ խաղում: Հայտնում է Mundo Deportivo-ն։
Ռաֆինյայից հետո Պեդրին կլինի հաջորդը, ով կվերադառնա շարք: Գավին նույնպես արդեն «լույս է տեսնում թունելի վերջում»: Առայժմ ապաքինման ժամկետները համապատասխան են, և չկա որևէ մտադրություն իրադարձություններից առաջ ընկնելու: Խաղացանկը, որն ավելի քիչ խիստ է, քան մրցաշրջանի մյուս հատվածներում, հանդարտության կոչ է անում: Չեմպիոնների լիգայի լիգայի փուլում լավագույն ութնյակում ընդգրկվելը նշանակում է, որ կարիք չկա շտապեցնել նրա վերադարձը փլեյ-օֆֆի առաջին հանդիպմանը:
Նրա բացակայության պայմաններում Դե Յոնգն իր վրա է վերցնել առաջնորդի դերը և ցուցադրում է իր լավագույն խաղերից մեկը: Էրիկ Գարսիան, իր հերթին, շարունակել է հանդես գալ դաշտի կենտրոնում: Բացի այդ, Ֆերմինն ու Դանի Օլմոն ապացուցել են, որ լրացնում են միմյանց, ընդ որում՝ Օլմոն խաղում է ավելի խորքից:
