Ակումբ
Բարսելոնան որոշում է կայացրել Մարկուս Ռեշֆորդի ապագայի վերաբերյալ
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Բարսելոնան հստակեցրել է իր դիրքորոշումը Մարկուս Ռեշֆորդի ապագայի վերաբերյալ։
Կատալոնացիները որոշել են գնել խաղացողին։ «Կապտանռնագույնները» մտադիր են ակտիվացնել 30 միլիոն եվրոյի հրաժարագնի կետը։ Իսպանական գրանդը ծրագրում է Ռեշֆորդին առաջարկել երեք տարվա աշխատանքային պայմանագիր։
Բարսելոնան ամռանը վարձակալել էր Մարկուս Ռեշֆորդին Մանչեսթեր Յունայթեդից։ Transfermarkt-ը խաղացողի արժեքը գնահատում է 40 մլն եվրո։
