ad-banner-1

Նիկո Ուիլյամսն ու Բարսելոնան կվերամիավորվեն

Շաբաթ օրը Բարսելոնան հանդիպում կանցկացնի Աթլետիկ Բիլբաոյի դեմ, և պահը պատմական է, քանի որ կապտանռնագույնների թիմը հաստատեց իր վերադարձը Spotify Կամպ Նոու՝ Մոնժուիկում ավելի քան երկու տարվա «աքսորից» հետո։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Հանդիպումն առանձնահատուկ է նաև նրանով, որ Բիլբաոյի խաղացող Նիկո Ուիլյամսի և Բարսելոնայի վերամիավորումը կլինի մեդիա ուշադրության գլխավոր կիզակետերից մեկը։ Սա երկրորդ ամառն էր անընդմեջ, երբ նրա անունը հայտնվում է կատալոնական ակումբի թիրախում։ Թվում էր՝ տրանսֆերը գրեթե կայացած էր, բայց իրավիճակը փոխվեց, և հիմա երկրպագուները մեծ ոգևորությամբ են սպասում Ուիլյամսի ժամանմանը։

Ինչպես այս ամառ բացահայտել էր SPORT-ը, հենց Նիկոյի գործակալն էր մեկնել Բարսելոնա՝ հանդիպելու Դեկուի հետ և ներկայացնելու իրենց պատրաստակամությունը միանալու կատալոնական ակումբին։ Իրական բանակցություններ տեղի ունեցան, սակայն գործարքը, ի վերջո, չկայացավ։ Դրա փոխարեն Նիկոն ընտրեց մնալ Բիլբաոյում և պայմանագիր ստորագրեց մինչև 2035 թվականը՝ պայմանագրի խզման կետի աճով՝ ավելի քան 50%-ով։

«Ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ լինել՝ իմ մարդկանց հետ։ Սա իմ տունն է»,– հայտարարել էր խաղացողը՝ ընդգծելով իր հավատարմությունը բասկյան ակումբին, որտեղ, այնուամենայնիվ, մրցաշրջանի մեկնարկը հեշտ չի եղել։

Եզրային խաղացողը ճողվածքի պատճառով բաց է թողել ընդհանուր առմամբ յոթ հանդիպում Էռնեստո Վալվերդեի թիմում։ Այն ինը խաղերում, որոնցում մասնակցել է, Ուիլյամսը կարողացել է դառնալ ընդամենը երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, թեև գոլերից մեկը խփել էր հենց Օվիեդոյի դեմ՝ միջազգային դադարից առաջ կայացած խաղում, որտեղ անցկացրել էր 72 րոպե։

Այս երկու շաբաթվա ընթացքում եզրային հարձակվողը, ում Դե լա Ֆուենտեն չէր հրավիրել հավաքական, կարողացել է մարզվել հատուկ ֆիզիկական ծրագրով, որպեսզի լավագույն մարզավիճակում վերադառնա։ Նրա հետ միասին նաև Օիհան Սանսետը, ով վնասվածք ուներ, արդեն մարզվում է խմբի մյուս անդամների հետ՝ ինչպես դա եղավ երկուշաբթի օրը։ Ամեն ինչ հուշում է, որ նրանք երկուսն էլ կարևոր կլինեն շաբաթ օրը Վալվերդեի ծրագրերում։

Աթլետիկի վերջին մարզմանը մասնակցել է նաև երիտասարդ Սելտոն Սանչեսը, ով նոր էր վերադարձել մինչև 19 տարեկանների հավաքականից և արդեն մշտապես մարզվում է հիմնական թիմի հետ։ Ակումբը անցկացնելու է ևս երեք մարզում՝ բոլորը ժամը 11:00-ին, մինչև Spotify Կամպ Նոուում Բարսային հյուրընկալվելը։

Liana

Հեղինակ՝ Liana