Բունդեսլիգայի աճող աստղը` Բարսայի թիրախ
Բարսելոնան շատ ուշադիր հետևում է Բունդեսլիգային, քանի որ մի շարք խաղացողներ նրանց ձմեռային տրանսֆերային նպատակների ցանկում են։ Օրինակ` Հարի Քեյնը, Սերհու Գիրասին և Նիկո Շլոտերբեկը։ Այս անուննների կողքին է նաև Քյոլնի հարձակվող Սաիդ Էլ Մալայի անունը։
Բարսելոնան հետևում է 19-ամյա հարձակվողին՝ որպես ուժեղացման հավանական տարբերակ ձախ եզրի համար։ Բացի Բարսայից` Սաիդի ծառայություններով հետաքրքված են նաև Մանչեսթեր Սիթին, Բավարիան և Բորուսիա Դորրտմունդը։ Այս մասին հայտնում է SPORT– ը։

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանի 10 Բունդեսլիգայի խաղերում արդեն խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա առաջընթացի շնորհիվ էլ այս ամիս նրան կանչել են Գերմանիայի ազգային հավաքական։
Մալայի պայմանագիրը Քյոլնի հետ ավարտվում է 2030 թվականին: Իսկ եթե ակումբը համաձայնի վաճառել նրան, ապա ակնկալվում է, որ տրանսֆերային արժեքը կլինի առնվազն 40 միլիոն եվրո։
