ad-banner-1

Նապոլին աչք է դրել Բարսելոնայի տաղանդավոր կիսապաշտպանի վրա

Կևին դե Բրույնեի վնասվածքից հետո Նապոլին փնտրում է նրան փոխարինելու տարբերակներ։ Հիմնական թիրախներից մեկը Կոբի Մեյնուն է, սակայն կարմիր սատանաները չեն պատրաստվում նրան բաց թողնել այս ձմեռ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Նապոլիի մյուս թեկնածուն տաղանդաշատ Մարկ Կասադոն է, որի պայմանագիրը սպառվում է 2028-ին։ Ըստ Fichajes-ի` իտալացիները պատրաստ են Մարկի համար վճարել 30 միլիոն եվրո։

Վերջին շաբաթներին Կասադոն ավելի նշանակալի դեր է ստացել Կատալոնիայի մայրաքաղաքում։ Հանսի Ֆլիկի թիմում տիրող վնասվածքների ճգնաժամի պայմաններում իսպանացի կիսապաշտպանը հաճախ է ստանձնում պաշտպանական կիսապաշտպանի դերը։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է աղբյուրը, Կասադոն դեռևս բավարար չափով չի համոզել ակումբի ղեկավարությանը, որպեսզի համարվի անփոխարինելի խաղացող, հենց այդ պատճառով էլ Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը երիտասարդ իսպանացուն համարում է իդեալական տարբերակ։ 

Hovo

Հեղինակ՝ Hovo