ad-banner-1

Խուլիան Ալվարեսը մեկնաբանել է Բարսելոնայի հետաքրքրության մասին լուրերը

Ֆրանսիական ՊՍԺ-ն և իսպանական Բարսելոնան դիտարկում են Մադրիդի Ատլետիկոյի 25-ամյա արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Ֆուտբոլիստն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում մադրիդցիների կազմում։ Հարձակվողը մեկնաբանել է թոփ ակումբների կողմից իր նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Կապե՞ր Բարսելոնայի կամ ՊՍԺ-ի հետ։ Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Ես միայն տեսնում եմ, թե ինչ են գրում սոցիալական ցանցերում։ Իսպանիայում շատ են խոսում իմ և Բարսելոնայի մասին։ Ես կենտրոնացած եմ Ատլետիկոյի վրա, և մենք կամփոփենք արդյունքները մրցաշրջանի վերջում», – Ալվարեսի խոսքերը մեջբերում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Ալվարեսը Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում անցկացրել է 14 հանդիպում։ Հարձակվողը դարձել է 9 գոլի հեղինակ և կատարել 4 գոլային փոխանցում։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։