ad-banner-1
Ֆրենկի դե Յոնգ – Բարսա – Բարսելոնա – ՉԼ

Մի՞թե Դե Յոնգին չեն վստահում

Ֆրենկի Դե Յոնգն այլևս Բարսելոնայի կիսապաշտպանությունում անձեռնմխելի խաղացող չէ։ Հանսի Ֆլիկի ղեկավարությամբ հոլանդացին աստիճանաբար դուրս է մղվում մեկնարկային կազմից և ավելի ու ավելի հաճախ է հայտնվում երկրորդական դերում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Եթե մրցաշրջանի սկզբում Դե Յոնգ–Պեդրի զույգը թվում էր անփոխարինելի, ապա այժմ Ֆլիկը նախընտրում է ավելի դինամիկ և բարձր տեմպով տարբերակներ։ Վերջին խաղերում մարզիչը հաճախ ընտրում է Էրիկ Գարսիա–Պեդրի, Կասադո–Բերնալ կամ ԳարսիաՕլմո համադրությունները՝ հոլանդացուն թողնելով պահեստայինների նստարանին։

Վիճակագրությունն էլ չի նպաստում Դե Յոնգին։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 17 պաշտոնական հանդիպում, կուտակել 1265 րոպե, սակայն դեռ գոլ չի խփել և ունի ընդամենը երկու գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայում՝ ոչ գոլ, ոչ ասիստ։

Ըստ Fichajes-ի, Բարսելոնան դեռևս վստահում է հոլանդացի կիսապաշտպանին, սակայն ակնկալում է շատ ավելի բարձր մակարդակի խաղ և ավելի մեծ ազդեցություն խաղադաշտում։ Նա խաղացող է, որը երկար տարիներ ակումբում է, ունի բարձր աշխատավարձ, և նրանից պահանջում են առաջատարի պատասխանատվություն։

Liana

Հեղինակ՝ Liana