ad-banner-1
Ժերար Մարտին – Բարսա – Բարսելոնա – ՉԼ

Ժերար Մարտինը խոսեց հաղթանակի կարևորության մասին

Բարսելոնան այսօր դժվարին, բայց գեղեցիկ հաղթանակ տոնեց Օսասունայի դեմ խաղում՝ 2։0 հաշվով։ Խաղադաշտում հետխաղային հարցազրույցի ժամանակ Ժերար Մարտինը անչափ կարևորեց այս հաղթանակը. «Նման հաղթանակը մեծ արժեք ունի, քանի որ մենք կանգնած էինք շատ ուժեղ թիմի առջև, և դա մեզանից մեծ ջանքեր պահանջեց, մինչդեռ մյուս թիմերի դեմ հաղթելն այնքան էլ դժվար չէր»։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Որքա՞ն կարևոր էր այս հաղթանակը, հատկապես հաշվի առնելով, որ այն ձեզ համար աներևակայելի դժվար էր։ Սա հանդիպում էր, որտեղ դուք մինչև 70-րդ րոպեն պայքարում էիք՝ առանց որևէ ազատ տարածք կամ իրական հնարավորություն գտնելու դարպասը գրավելու համար։

«Այո, կարծում եմ՝ սա շատ արժեքավոր հաղթանակ է, քանի որ նրանք խաղում էին շատ փակ պաշտպանությամբ, և մեզ համար դժվար էր ճեղքել այն։ Մենք ավելի շատ համբերություն ցուցաբերեցինք, ավելի լավ խաղարկեցինք գնդակը, եզրերում ստեղծեցինք թվային առավելություն, և դրա շնորհիվ կարողացանք գոլ խփել։ Մեր հարձակվողներն ունեն հիանալի գոլային հոտառություն, և նկատելի է, որ նույնիսկ ամենապարզ հնարավորությունը կարող է վերածվել գոլի»։

«Մադրիդի հետ մեր միջև եղած 7 միավորի տարբերությո՞ւնը։ Ի վերջո, մենք կենտրոնանում ենք ինքներս մեզ վրա, և, բնականաբար, որքան մեծ լինի մեզ հետևողների հետ անջրպետը, այնքան ավելի լավ»։

Liana

Հեղինակ՝ Liana