ad-banner-1

Մեսսիի նամակը Բարսելոնայի երկրպագուներին

Մինչ Բարսելոնայի երկրպագուները անհամբեր սպասում են թիմի վերադարձին վերակառուցված Spotify Կամպ Նոու, նրանց համար անակնկալ է դարձել ակումբի նախկին ավագ և լեգենդ Լիոնել Մեսսիի գաղտնի այցը մարզադաշտ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Արգենտինացի ֆուտբոլիստը, ով Բարսելոնայից հեռացել էր 2021 թվականին, երբեք չի թաքցրել իր սերը ակումբի նկատմամբ, թեև նրա և գործող ղեկավարության՝ Ժոան Լապորտայի վարչակազմի միջև հարաբերությունները մնում են լարված։ Արգենտինացին իր էջում տարածել է տեսանյութ, որտեղ շրջում է վերակառուցվող մարզադաշտում՝ հետևելով կատարված աշխատանքներին։

Բացի այդ, Մեսսին հուզիչ հաղորդագրությամբ է դիմել Բարսելոնայի երկրպագուներին։

«Երեկ վերադարձա այն վայր, որի կարոտը հոգուս խորքում միշտ զգացել եմ։ Վայր, որտեղ ես անչափ երջանիկ էի, որտեղ դուք ինձ դարձրել եք աշխարհի ամենաերջանիկ մարդը հազար անգամ», – գրել է նա իր սոցիալական ցանցերում։

Ոսկե գնդակի ութակի դափնեկիրը հավելել է, որ հույս ունի ապագայում կրկին վերադառնալ Բարսելոնա՝ ափսոսանք հայտնելով, որ ժամանակին չի կարողացել հրաժեշտ տալ երկրպագուներին հենց Կամպ Նոուում։

«Հուսով եմ՝ մի օր կվերադառնամ, և ոչ միայն հրաժեշտ տալու համար, քանի որ դա երբեք չկարողացա անել…»

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։