ad-banner-1
Ռեշֆորդ–Մարկուս–Ռաշֆորդ–Բարսելոնա–Բարսա

Մարկուս Ռեշֆորդ. «Նույն 11 խաղացողները չեն կարող հաղթել ամեն խաղում»

Լա Լիգայի 11-րդ տուրում Բարսելոնան սեփական հարկի տակ հաղթեց Էլչեին 3-1 հաշվով։ Խաղի ընթացքում իր արդյունավետ գործողություններով և խփած գոլով աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը։ Խաղից հետո նա կիսվեց իր տպավորություններով՝ խոսելով թե՛ թիմի, թե՛ իր խաղի մասին՝ Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։

Ռեշֆորդը նշեց. «Փորձում եմ անել առավելագույնը։ Այսօր կարողացա ավելի լավ գործել, և ուրախ եմ իմ մեկնարկով։ Մենք պետք է շարունակենք թիմ մնալ։

Մենք քրտնաջան աշխատեցինք հաղթանակի համար։ Գնում ենք խաղից խաղ»։

Ռեշֆորդը նաև ընդգծեց հաղթանակի կարևորությունը․ «Այո, սա շատ, շատ կարևոր հաղթանակ է։ Պարտությունից հետո միշտ կարևոր է հաղթել հաջորդ խաղում, դա ամենակարևորն է։

Ընդհանուր առմամբ, ես այսօր իսկապես ուրախ եմ։ Իհարկե, վստահությունը ֆուտբոլում էական նշանակություն ունի, իսկ այն կառուցելու միակ միջոցը քրտնաջան աշխատանքն ու հաղթական խաղերն են:

Ճիշտ է, մենք բազմաթիվ վնասվածքներ ունենք, բայց սա ֆուտբոլ է, և նույն 11 խաղացողները չեն կարող հաղթել յուրաքանչյուր խաղում։ Մենք պետք է շարունակենք խաղալ որպես մեկ թիմ և ցուցաբերենք մարտական ոգի ու միասնություն»։

Ռեշֆորդն ընդգծեց, որ իր ուշադրությունը կենտրոնացած է թիմակիցների հետ կապի և ներդաշնակության վրա, և ասաց, որ ներկայում հենց այդպես էլ զգում է․«Իմ կարծիքով, եթե ես ճիշտ բաներ անեմ խաղադաշտում և թիմի հետ, միշտ կկարողանամ գոլեր խփել ու ստեղծել։ Իմ ուշադրության կենտրոնում է թիմակիցներիս հետ կապ հաստատելը և նրանց հետ ներդաշնակ զգալը, և հենց այդպես էլ ես զգում եմ հիմա»։

Liana

Հեղինակ՝ Liana