ad-banner-1
Բարսելոնա–Դեկու–Ֆլիկ–Լապորտա-Բարսա–պաշտոնական

Բարսելոնայի երիտասարդ կիսապաշտպանը կարող է լքել ակումբը

Բարսելոնան շարունակում է կազմի վերակառուցման աշխատանքները՝ ֆինանսական ճնշումների պայմաններում փնտրելով եկամտի նոր աղբյուրներ։ Այս համատեքստում ակումբը բացել է դռները Մարկ Կասադոյի՝ թիմից հեռանալու համար։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

La Vanguardia-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը արդեն տեղեկացրել է երիտասարդ կիսապաշտպանի գործակալին, որ եթե ստացվի ընդունելի առաջարկ, ակումբը չի խոչընդոտի ֆուտբոլիստի տեղափոխությանը։

Կասադոն, ով նախորդ մրցաշրջանում հռչակվեց Լա Լիգայի բացահայտումներից մեկը, այս ամառ հետաքրքրություն է առաջացրել մի շարք եվրոպական ակումբների մոտ, այդ թվում՝ Մանչեսթեր Յունայթեդի, Բայեր Լևերկուզենի և Աթլետիկո Մադրիդի։

Ակումբում մրցակցությունն ուժգնացել է հատկապես կիսապաշտպանությունում՝ հաշվի առնելով Մարկ Բեռնալի վերադարձը վնասվածքից հետո, ինչպես նաև Դրոյի հաջող ելույթները նախամրցաշրջանում։ Այս պայմաններում Կասադոն կարող է դժվարությամբ խաղաժամանակ ստանալ հիմնական կազմում։

Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է շուրջ 30 միլիոն եվրո, սակայն Բարսելոնան կարող է ակնկալել ավելի բարձր փոխհատուցում՝ հաշվի առնելով, որ Կասադոյի պայմանագրում ամրագրված հրաժարագինը հասնում է 100 միլիոն եվրոյի։

Այս ամենը վկայում է, որ Կասադոյի ապագան Բարսելոնայում մնում է անորոշ, իսկ առաջիկա շաբաթները կարող են վճռորոշ լինել ինչպես ֆուտբոլիստի, այնպես էլ ակումբի համար։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել