Տրանսֆերներ
Լիվերպուլը պատրաստ է 100 միլիոն եվրո ծախսել Բարսայի երկու ֆուտբոլիստների համար
Fichajes-ի հաղորդման համաձայն՝ Լիվերպուլը պատրաստ է 100 միլիոն եվրո ընդհանուր առաջարկով ձեռք բերել Բարսելոնայի երկու խաղացողների՝ Ֆերմին Լոպեսին և Անդրեաս Քրիստենսենին։
Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Աղբյուրը նշում է, որ Լիվերպուլի մարզիչ Արնե Սլոտը երկու խաղացողներին էլ իր նախագծի առանցքային մասն է համարում և կարծում է, որ նրանք կարող են անմիջապես ազդեցություն ունենալ Պրեմիեր լիգայում։
Լիվերպուլը, ըստ տեղեկությունների, պատրաստ է վճարել 80 միլիոն եվրո Ֆերմինի և 20 միլիոն եվրո Քրիստենսենի համար։ Քննարկումներն արդեն սկսվել են, և Պրեմիեր լիգայի ակումբը հույս ունի, որ առաջարկը կգրավի «Բարսելոնային»։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆերմինը մտադիր է մնալ Կատալոնիայում:
