Լևանդովսկին դժգոհ է Ռեշֆորդի պահվածքից
Բարսելոնայի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ընդունել է, որ այժմ իր կարիերայի լավագույն շրջանում չէ։ Նրա խոսքերով՝ վնասվածքները թույլ չեն տվել հավաքել իր լավագույն մարզավիճակը և սկսել մրցաշրջանը այնպես, ինչպես կցանկանար։ Այդ պատճառով հարձակվողը կորցրել է իր տեղը հիմնական կազմում և ստիպված է հաշտվել պահեստային խաղացողի դերով։

Սակայն Լևանդովսկին դժգոհ է ոչ միայն իր իրավիճակից, այլ նաև իր հարձակման գործընկեր Մարկուս Ռեշֆորդի վարքագծից։ Ինչպես հայտնում է El Nacional-ը, լեհ ֆուտբոլիստը մեղադրել է անգլիացուն չափազանց մեծ եսասիրության և գնդակը կիսելու ցանկության բացակայության մեջ։
Նրա կարծիքով՝ Մանչեսթեր Յունայթեդից վարձավճարով տեղափոխված ֆուտբոլիստը հաճախ տարվում է անհատական խաղով՝ մոռանալով թիմի շահերի մասին։ Նշվում է, որ լեհ հարձակվողը խնդրել է Ֆլիկին խոսել Ռեշֆորդի հետ և հորդորել նրան դառնալ ավելի թիմային խաղացող։
