ad-banner-1

Ֆուտբոլային աշխարհը սխալ է Լամինի հարցում

Լամին Յամալի անձնական գործակալ Ժորժե Մենդեշը հանդես է եկել պաշտպանական խոսքով։ Յամալը վերջին օրերին բախվել էր քննադատության՝ Մադրիդի Ռեալի դեմ Լա Լիգայի 10-րդ տուրի խաղից առաջ իր արտահայտությունների պատճառով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Ես չեմ հասկանում այն աղմուկը, որ բարձրացել է Լամին Յամալի շուրջ։ Մենք բոլորս էլ 18 տարեկան ենք եղել, և մենք էլ ենք երիտասարդ եղել։ Ինչպես ասաց նախագահ Լապորտան, եթե ինչ-որ բան պետք է արվի, ապա դա Լամինին աջակցելն ու օգնելն է, քանի որ նա ակումբի արժեքավոր հարստությունն է:

Լամինը ֆուտբոլիստ է, որի մասին բոլորը խոսում են, և կա միաձայն կարծիք, որ նա մեծ ֆուտբոլիստ է՝ թե՛ ներկայի, թե՛ ապագայի։ Այն փաստը, որ բոլորը հետևում են քեզ, նույնպես մեծ պատասխանատվություն և ճնշում է։ Նրա մոտ ամեն ինչ լավ է, բայց պետք է շարունակել օգնել նրան, իսկ դա անելու ճանապարհն այն է, որ նա ամբողջությամբ կենտրոնանա իր աշխատանքի վրա», — մեջբերում է Մենդեշի խոսքերը Mundo Deportivo-ն։

Mari

Հեղինակ՝ Mari