ad-banner-1

Լևանդովսկի. «Շուտով պատրաստ կլինեմ որոշել»

Ռոբերտ Լևանդովսկին, Բարսելոնայի հարձակվողը, որը հանդես է գալիս նաև Լեհաստանի հավաքականում, ընդունել է, որ 37 տարեկանում իր կարիերան մոտենում է ավարտին, սակայն ցանկանում է «վայելել ամեն ինչը՝ ոչ միայն սպորտային, այլև հուզական մակարդակում»,– նշել է նա TVP Sport–ին տված հարցազրույցում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Բարսելոնայի 9 համարի տերը, որը գտնվում է գործող պայմանագրի չորրորդ՝ վերջին մրցաշրջանում, հայտնել է, որ պատրաստվում է վերջնական ընտրություն կայացնել։ «Շուտով պատրաստ կլինեմ որոշել, թե ինչ ճանապարհ եմ ուզում ընտրել, և կտեսնեմ՝ ինչ տարբերակներ կան»,– ասել է նա։

Խոսելով իր ապագայի մասին՝ գոլահարը ընդգծել է, որ այս ամենին մոտենում է հանգստությամբ։ «Ես հանգիստ եմ։ Չգիտեմ՝ որտեղ կլինեմ կամ ինչ կուզեմ անել մի քանի ամիս անց։ Ես պարտավոր չեմ ոչինչ անել և չեմ շտապում»,– հավելել է նա։

Գերմանիայում՝ Բորուսիա Դորտմունդի և Բավարիայի կազմում ավելի քան տասնամյակ անցկացնելուց հետո Լևանդովսկին խոստովանել է, որ Բարսելոնա տեղափոխվելը և այլ մշակույթում ապրելը նույնպես փոխեցին իրեն. «Իմ դուստրերի ծնունդը սկսեց ճեղքել այն կեղևը, որը տարիների ընթացքում ձևավորվել էր»։

Բարսայի երիտասարդ, բայց բարձր մակարդակով հանդես եկող ֆուտբոլիստների հետ խաղալը, ինչպիսին Լամին Յամալն է, մեծ խթան է նման փորձառու ֆուտբոլիստի համար։ «Ինձ շատ է ոգեշնչում այն փաստը, որ Բարսելոնայում 18 տարեկանից բարձր շատ տաղանդավոր երիտասարդներ կան։ Նրանք ինձ էներգիա են տալիս։ Շատ լավ եմ ինձ զգում նրանց կողքին։ Հիշում եմ՝ ինչ էի անում այն տարիքում։ Ես նույնիսկ որոշ խաղացողների ծնողներից մեծ եմ։ Նրանք ինձ հայրիկի պես են վերաբերվում։ Դա զվարճալի է, բայց շատ դրական»,– նկարագրել է նա։

Նա նշեց, որ «պետք է նոր զգացումներ գտներ իր ներսում»։ Անցած մրցաշրջանում նա կարողացել էր 42 գոլ խփել Բարսայի կազմում՝ օգնելով հաղթել Լա Լիգան, Իսպանիայի Սուպերգավաթը և Իսպանիայի Գավաթը։ «Ֆուտբոլը թիմային մարզաձև է։ Թիմը երբեմն օգնում է մեզ խփել գոլեր կամ նվաճել տիտղոսներ։ Անցած մրցաշրջանը շատ հաջող էր ինձ համար։ Շատ գոլեր խփեցի և մի քանի տիտղոսներ նվաճդցի, ինչը հաստատում է, որ իմ խաղի մակարդակը շատ բարձր էր»,– ընդգծել է նա։

«Շատ տարիներ ամենաբարձր մակարդակում լինելուց հետո՝ ճնշման ու սպասումների ներքո, եղել են պահեր, երբ ինձ արտաքին խթան էր պետք։ Պետք է կրկին միանայի նոր զգացումների հետ։ Ժամանակի ընթացքում շատ բաների նկատմամբ այլ տեսանկյուն ձեռք բերեցի։ Իմ կարիերան մոտենում է ավարտին, սակայն մինչ ֆուտբոլ եմ խաղում, ուզում եմ առավելագույնս օգտվել պահից՝ ոչ միայն սպորտային, այլև հուզական իմաստով։ Ուզում եմ վայելել պահը և ամեն ինչից առավելագույնը վերցնել,հատկապես, որ շատ տարիներ կարիերայի ընթացքում ժամանակ անգամ չկար դա վայելելու»,– ընդգծել է հարձակվողը։

«Իմ մոտիվացիան և կենտրոնացումն իջնում էին, և արդեն ավելի դժվար էր հասնել նոր նպատակների։ Ես սկսեցի այդ գաղափարով, բայց հասուն տարիքում դա այլ կերպ եմ տեսնում։ Հանգիստ եմ ընդունում այն, որ սա մի օր կվերջանա և չեմ կարողանա հետ գնալ»,– ասել է Լևանդովսկին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։