Հոլանդացի հրաշամանուկը` Բարսայի թիրախում
Քիս Սմիթը շատ արագ դառնում է Եվրոպայի ամենապահանջված երիտասարդ կիսապաշտպաններից մեկը՝ տպավորելով Ալկմարում ու Նիդեռլանդների երիտասարդական հավաքականներում։ 19-ամյա տաղանդը, որին Ռոնալդ Կումանը վերջերս համեմատել է Բարսելոնայի կիսապաշտպան Պեդրիի հետ, արդեն հայտնվել է կապտանռնագույնների ուշադրության կենտրոնում։ Միևնույն ժամանակ, Ռեալ Մադրիդը նույնպես մեծ հետաքրքրություն ունի այս ֆուտբոլիստի նկատմամբ։

AS–ի հաղորդմամբ՝ Ալկմարը պատրաստ է հրաժարվել Սմիթից հաջորդ տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Բացի այդ, նշվում է, որ հոլանդական ակումբը կպահանջի ավելի քան 25 միլիոն եվրո տրանսֆերային վճար՝ այս պատանի տաղանդի համար։ Այդ գումարը խնդիր չպետք է լինի որևէ հետաքրքրված թիմի համար, այդ թվում՝ Բարսելոնայի։
Սակայն Բարսան այս պահին առաջնահերթ է համարում կենտրոնական հարձակվող և պաշտպան ձեռք բերելը։ Այսպիսով հարց է, թե այրդյո՞ք ակումբը պատրաստ կլինի կատարել Սմիթի տրանսֆերը։
