Լապորտան արձագանքել է Արաուխոյի շուրջ քննադատություններին
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան պաշտպանել է թիմի ավագ Ռոնալդ Արաուխոյին՝ Չելսիից 3-0 պարտությունից հետո ստացած քննադատությունների վերաբերյալ։ Արաուխոն առաջին խաղակեսում հեռացվել էր երկրորդ դեղինի պատճառով, ինչը բարսային ծանր վիճակում էր դրել։
Լապորտան ասաց, որ քննադատությունները անարդար են. «Ուզում եմ աջակցել Արաուխոյին։ Նա ամբողջ սրտով է խաղում։ Մենք բոլորս միասին ենք հաղթում ու պարտվում, և մեկ մարդը չի կարող ամբողջ պատասխանատվությունը կրել»
Նախագահը նաև նշել է, որ պարտությունը կարող է դառնալ շրջադարձային պահ․ «Վերադառնալով Լոնդոնից՝ խոսեցի Հանսիի հետ։ Նա և թիմը շատ լավ արձագանքեցին։ Համոզված եմ, որ այս արդյունքը մեզ կօգնի առաջ գնալ։ Բազմաթիվ անգամներ վատ խաղն արդյունքում բերել է հաղթանակներ»։
Վնասվածքներից՝ Ֆերմին Լոպեսը երկու շաբաթ բացակա կլինի, իսկ Պեդրին ու Ժոան Գարսիան վերադարձել են։
