ad-banner-1
Հանսի Ֆլիկ–Բարսա–Բարսելոնա

Հանսի Ֆլիկը. «Մենք հոգեպես վատ վիճակում ենք»

Սթեմֆորդ Բրիջում Չելսիից կրած պարտությունը, որն անսպասելի էր և՛ խաղի, և՛ մարզավիճակի, և՛ մեծ հաշվի պատճառով, ցնցել է հանդերձարանը։ Հանսի Ֆլիկը, Ալավեսի դեմ այս տուրի խաղից (19:15) առաջ կայացած մամուլի ասուլիսում, խոստովանել է, որ 0-3 հաշիվը ծանր հարված էր։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Այնուամենայնիվ, գերմանացի մարզիչը վստահ է թիմի արձագանքի վրա, սակայն պնդում է, որ անհրաժեշտ է թիմային կերպով ներազդել, հատկապես պրեսինգի հարցում. սա միայն պաշտպանության խնդիրը չէ։ Նա նշել է, որ անհանգստացած չէ և արդեն խոսել է խաղացողների հետ. «Առկա են ռեսուրսներ՝ առաջ շարժվելու համար», – ասել է Ֆլիկը, թեև չի թաքցրել, որ «հոգեպես մենք վատ վիճակում ենք»։

Ֆլիկի խոսքով՝ երբ պարտվում ես և գոլեր ես բաց թողնում. «Շատ հեշտ է ասել, որ լավ խաղ չէր, բայց կան մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչ է պահանջվում այդքան առաջացած գծով խաղալու համար»։ Նա բացատրել է. «Խոսքը միայն պաշտպանների մասին չէ. խոսքը հարձակման գծի, կիսապաշտպանության մասին է, որպեսզի բոլորը կարողանան պրեսինգ կիրառել։ Թվում է, թե մեղքը պաշտպանությանն է, բայց դա արդար չէ։ Եթե մենք պրեսինգ չկիրառենք որպես բլոկ, միշտ խնդիրներ կունենանք»։

Mundo Deportivo-ի պնդմամբ, գերմանացի մարզիչը հասկանում է, որ Սթեմֆորդ Բրիջում իրենք շատ բաներ լավ արեցին, թեև պետք է բարելավվեն։ Նա նաև հիշեցրել է, որ Պեդրիի վերադարձով թիմը ավելի շատ որակ և վերահսկողություն կունենա և ավելի մոտ կլինի այն մարզավիճակին, որում ուզում են լինել։

Ինչ վերաբերում է Լա Լիգայում առաջատարի դիրքը վերականգնելու պայքարին, Ֆլիկը շեշտել է. «Մենք մտածում ենք միայն Ալավեսին հաղթելու մասին»։ Նա նաև ներկայացրել է հանդերձարանի տրամադրությունը. «Մենք բոլորս հոգեպես վատ վիճակում ենք։ Այնուամենայնիվ, այսօր մարզման ընթացքում այս ամենը քննարկեցինք, և ես լավ դինամիկա, լավ ինտենսիվություն տեսա։ Դա հենց այն էր, ինչի պակասը զգացվում էր Չելսիի դեմ խաղի որոշ հատվածներում»։ Եվ ավելացրել է. «Մենք վստահություն ունենք գնդակով և առանց գնդակի, բայց դա պետք է ցույց տանք դաշտում»։

Ֆլիկը, ով չցանկացավ խոսել տրանսֆերային շուկայի մասին կամ ակնարկներ անել, վստահեցրել է, որ կենտրոնացած է բացառապես մրցակցելու և շատ ծանր փուլը հաղթահարելու վրա։ Բարսան յոթ օրից պակաս ժամանակահատվածում ունի երեք առանցքային մրցավեճ` Ալավես, Ատլետիկո Մադրիդ և Բետիս։

Գերմանացի մարզիչը նաև անդրադարձել է Ֆերմինի բացակայությանը՝ նրա խնդիրների պատճառով, որոնք, իր խոսքով, կապված չեն Սանսետի հարվածի հետ, այլ կոշիկների. «Սա ֆուտբոլ է, և նման բաներ պատահում են։ Երբեմն դա կապված է նոր կոշիկների հետ. նրանք գրեթե ամեն ամիս նոր կոշիկներ են ունենում։ Միջամտությունը մի փոքր ազդեց, բայց խնդիրներ չուներ։ Խաղի ընթացքում նա լավ էր, հետո ասաց, որ սրունքը ցավում է»։

Liana

Հեղինակ՝ Liana