ad-banner-1

Լապորտան բացատրել է, թե ինչու է հեռացրել Չավիին

Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Չավի Էռնանդեսի հեռացումը։ Իսպանացին կապտանռնագույններին գլխավորել է 2021-ից 2024 թվականներին։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Լապորտան հիշեցրել է, որ Չավին ինքն էր հայտարարել մրցաշրջանի ավարտին Բարսելոնայից հեռանալու մասին, սակայն որոշ ժամանակ անց խնդրել էր հանդիպել և քննարկել իրավիճակը։

«Նա ասաց, որ ցանկանում է շարունակել աշխատանքը։ Ես նրան միայն մեկ հարց տվեցի. «Չավի, դու հավատո՞ւմ ես այս թիմին»։ Նա պատասխանեց. «Հավատում եմ 100%-ով, ես այս խաղացողներին չեմպիոն կդարձնեմ»։ Մեկ շաբաթ անց ես լսեցի, որ նրան երկու տարի կպահանջվի մարտունակ թիմ ստեղծելու համար։ Ես մտածեցի. «Ի՞նչ է կատարվում», — Լապորտայի խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը։

Ըստ պաշտոնյայի՝ ավելի ուշ Չավին դիմել է Դեկուին և ասել, որ իրեն տրանսֆերներ են պետք, իսկ որոշ ֆուտբոլիստների հետ անհրաժեշտ է բաժանվել։ Լապորտան խոստովանել է, որ հարգում է Չավիին, սակայն այս իրավիճակն ազդել է իր վրա, ուստի ստիպված է եղել բարդ որոշում կայացնել, ինչպես ժամանակին Մեսսիի, Ալբայի և Բուսկետսի դեպքում էր։

Vladimir

Հեղինակ՝ Vladimir