Լապորտա. «Նա հանճար է»
Թիմի մասին
Լապորտան նաև օգտագործեց առիթը՝ գովելու վնասվածք ստացած ֆուտբոլիստների աշխատասիրությունը՝ հատկապես հիշատակելով Գավիին․
«Ես գնահատում եմ նրա ջանքերը՝ նույն կերպ ինչ Լամինինը, որը միաժամանակ շարունակում է խաղալ։ Ֆլիկն ասել է, որ նա առանցքային խաղացող է, և մենք միշտ նրա կողքին ենք»։
Բարսայի նախագահը հերքեց նաև մամուլում տարածված լուրերը՝ իբր Հանսի Ֆլիկը դժգոհ է իր իրավիճակից․
«Հանսին շատ երջանիկ է Բարսայում և անհամբեր սպասում է վերադարձին մարզադաշտ, որտեղ կլինի 105.000 երկրպագու»։
Լապորտան մեկնաբանեց նաև Չեմպիոնների լիգայի առաջիկա հանդիպումը՝ նշելով․
«Նրանք (Բրյուգեն) Չեմպիոնների լիգայի թիմ է՝ կրքոտ երկրպագուներով։ Դա հիանալի խաղ կլինի։ Մենք ցանկանում ենք վաստակել երեք կարևոր միավոր, որոնք մեզ կտանեն 9 միավորի և կարող են մեզ բարձրացնել երրորդ կամ չորրորդ տեղ»։
Վերջում Լապորտան վստահություն հայտնեց թիմի առաջընթացի վերաբերյալ՝ չնայած բազմաթիվ վնասվածքներին․
«Մենք առաջ ենք շարժվում, մեր մարզավիճակը բարելավվում է։ Էլչեի դեմ խաղում երեք հարձակվողներն էլ գոլ խփեցին, և մենք գոհ ենք առաջընթացից։ Սա արդարացում չէ, բայց իրականությունն այն է, որ բազմաթիվ վնասվածքներ ունենք, որոնք խանգարել են մեր պլաններին»։
Աղբյուր՝ SPORT
