Լապորտա. «Դա օգնեց մեզ փրկել ակումբը»
Բարսելոնայի գանձապահ Ֆերան Օլիվեն ևս հանդես եկավ ելույթով՝ նախագահ Ժոան Լապորտայի խոսքից և 2024–25 ֆինանսական տարվա հաշվետվության հաստատումից հետո։
Նա նշեց, որ Barça Licensing and Merchandising (BLM) բաժինը վաճառքի չի դրվի՝ վերջ տալով շրջանառվող լուրերին այդ թեմայով։ BLM-ը շարունակում է մնալ Բարսելոնայի եկամտի հիմնական աղբյուրներից մեկը։
Չնայած ակումբը գրանցել է 17 միլիոն եվրոյի ընդհանուր վնասներ՝ «արտակարգ գործոնների» պատճառով, այնուամենայնիվ արձանագրվել է 2 միլիոն եվրոյի շահույթ սովորական հաշվարկներով։
Օլիվեն նշեց, որ հաշվեքննիչները հաշվետվության մեջ որևէ վերապահում չեն արտահայտել, և ակումբի վիճակը նկարագրեց խոսուն համեմատությամբ․
«Տնտեսական առումով այսօր մենք հիվանդ պացիենտ չունենք։ Բարսան մի տեր է, որը տանը հանգիստ ապրում է նորմալ կյանքով»։
Այնուհետև նա ավելացրեց զգուշացնող տոնով․
«Մենք պետք է զգույշ լինենք։ Պետք է հետևենք սպորտային ծախսերին։ Երբեմն մեծ մարզական հաջողությունները բերում են մեծ ֆինանսական պարտություններ»։
Օլիվեն ընդգծեց, որ աշխատավարձային ֆոնդի վերահսկումը կարևոր է՝ անցյալի սխալները չկրկնելու համար։
Նա նաև անդրադարձավ Barça Productions բաժնի իրավիճակին՝ նշելով, որ դրա արժեքի նվազեցումը դարձել է ֆինանսական հաշվետվության արտակարգ վնասների հիմնական պատճառներից մեկը։ Սակայն, նրա խոսքով, որոշ պատգամավորներ դժվարացել են լիարժեք հասկանալ ներկայացված ֆինանսական մանրամասները։
Եզրափակելով՝ Օլիվեն վստահեցրեց, որ Բարսելոնայի ֆինանսական վիճակը լիովին վերահսկողության տակ է, և ակումբը կարող է կատարել իր բոլոր ֆինանսական պարտավորությունները։
Նա ընդգծեց, որ Spotify Camp Nou-ի աստիճանական վերադարձը խաղերի անցկացման համար կդառնա եկամուտների աճի կարևոր գործոն։
«Եթե մենք մտածեինք միայն ներկայի մասին, ապա այսօր կունենայինք դրական զուտ կապիտալ և բացառիկ ֆինանսական արդյունքներ։ Բայց այդ դեպքում կկործանեինք ակումբի ապագան», – եզրափակեց Օլիվեն։
