ad-banner-1
նիկո ուիլյամս

Լամին Յամալի հայրը մեկնաբանեց Նիկո Ուիլյամսի չկայացած գործարքը

Օրեր առաջ տեղեկացանք, որ Նիկո Ուիլյամսը և Աթելետիկը եկել են երկկողմ համաձայնության ֆուտոլիստի պայամանգիրը երկարաձգելու շուրջ։ Լուրերի տարածումից օրեր անց Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, որոշեց միջամտել և հանդարտեցնել անհանգիստ երկրպագուների նյարդերը։

Նասրաուին Instagram Live-ի միջոցով անմիջապես խոսեց Կուլեների հետ։ «Ոչինչ չի պատահել, մենք կշարունակենք դիտել Լամինին», – ասաց նա ժպիտով՝ հիշեցնելով բոլորին, որ Բարսելոնան դեռ ունի Եվրոպայի ամենապայծառ երիտասարդ տաղանդներից մեկին։
Ցույց տալով իր որդու պատկերազարդ դիմանկարը պատին՝ Նասրաուին ավելացրեց. «Մի անհանգստացեք, մենք ամեն ինչ արել ենք»։ Նրա ուղերձը պարզ դարձրեց, որ իր որդու ապագան Բարսայում ապահով է, քանի որ նրա պայմանագիրը գործում է մինչև 2031 թվականը։

Այս ամբողջ դրամայի մեջ պետք է հիշել, որ Բարսելոնան չի հրաժարվել ձախ եզրային հարձակվող ձեռք բերելու իր ձգտումից, իսկ Լուիս Դիասը և Մարկուս Ռեշֆորդը կրկին իրենց օրակարգում են։

Աղբյուր՝ Mundo Deportivo

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել