ad-banner-1
Լամին Յամալ – Բարսա – Բարսելոնա – ՉԼ

Իսպանիայի հավաքականի մարզիչը խոսել է Յամալի մասին

Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գովաբանել է Լամին Յամալի 18 տարեկանում ունեցած նվաճումները, նրա տքնաջան աշխատանքը, որը նա կատարում է իր տաղանդի համար՝ որպես ֆուտբոլիստ շարունակաբար աճելու համար, և զգուշացրել է, որ Յամալը գտնվում է լրատվամիջոցների հսկայական ճնշման տակ։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Նա ամեն ինչ վաստակել է։ Մենք պետք է գնահատենք մի երեխայի, ով արդեն 16 տարեկանում խաղում էր ազգային հավաքականում։ Նա գտնվում է լրատվամիջոցների հսկայական ճնշման տակ։ Նա պետք է աներևակայելիորեն քրտնաջան աշխատի՝ պահանջներին համընթաց քայլելու համար։ Նա պետք է օրինակ լինի թե՛ թիմի ներսում, թե՛ դրսում։ Նա հասունանում է, և մենք պետք է օգնենք նրան, քանի որ նա շատ երիտասարդ է։ Նա շատ խելացի է», – ասել է Դե լա Ֆուենտեն։

«Նա աներևակայելիորեն հասուն է 18-ամյա երիտասարդի համար, բայց նա պետք է շարունակի աճել և հասունանալ։ Դա բնական գործընթաց է, և մենք այստեղ ենք՝ նրան օգնելու համար։ Որպես ֆուտբոլիստ՝ նա հանճարեղ է՝ բնատուր և միաժամանակ արտասովոր տաղանդով։ Նա հիանալի գիտի, որ եթե զոհողությունն ու ջանքերը չհամատեղվեն այդ տաղանդի հետ, նա չի կարողանա աճել։ Այո՛, աճում է։ Նա ամեն օր քրտնաջան աշխատում է կատարելագործվելու համար։ Նա շատ խելացի է և արագ է ընկալում գաղափարները՝ ինչպես հանճար», – հավելել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։

Liana

Հեղինակ՝ Liana

Պատասխանել