ad-banner-1

Ինտերը ցանկանում է առաջ անցնել Բարսայից և Ռեալից

Խորվաթական Հայդուկի 18-ամյա կիսապաշտպան Բրանիմիր Մլաչիչը գտնվում է Միլանի Ինտերի հետաքրքրությունների ոլորտում. այս մասին հաղորդում են Gazzetta dello Sport-ի լրագրողները: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «ներաձուրիները» բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության շուրջ։

Մլաչիչի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական Բարսելոնան, Մադրիդի Ռեալը, Նյուքասլը և Դորտմունդի Բորուսիան։ Խորվաթի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո։ Մլաչիչի պայմանագրի ժամկետը լրանում է 2029 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։