ad-banner-1
Բարսելոնա–Դեկու–Ֆլիկ–Լապորտա-Բարսա–պաշտոնական

Ի՞նչ գործարք են կնքել Բարսելոնան և Կոնգոյի Հանրապետությունը

Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունը համագործակցում է Բարսելոնայի հետ՝ նպատակ ունենալով բացահայտել «կոնգոցի Մեսսիին»

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության սպորտի նախարար Դիդյե Բուդիմբուն հայտարարել է երկրի և Բարսելոնա ակումբի միջև կնքված համագործակցության մասին, որի հիմնական նպատակը մարզական տաղանդների հայտնաբերումն ու զարգացումն է։

«Մենք ներդրում ենք կատարում Բարսելոնայի զարգացման մեջ՝ նպատակ ունենալով բացահայտել կոնգոցի Մեսսիին», – նշել է նախարարը՝ ներկայացնելով պայմանագրի հիմնական դրույթները։

Համաձայնությամբ նախատեսվում է, որ ԿԺՀ-ն կստանա հատուկ VIP գոտի Սպոթիֆայ Կամպ Նոու մարզադաշտում՝ պետական կամ մշակութային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև 80 մ² մակերեսով ցուցահանդեսային սրահ՝ երկրի արտադրանքն ու զբոսաշրջային ուղղությունները ներկայացնելու նպատակով։ Բացի այդ, երկիրը հնարավորություն կունենա տարեկան մեկ խաղ անցկացնել Կամպ Նոուում՝ մարզադաշտի ամբողջական յուրացմամբ մեկ օրվա ընթացքում։

Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև մարզական ճամբարներ․ տարեկան չորս անգամ Իսպանիայում կընդունվեն 50 երիտասարդ կոնգոցի խաղացողներ՝ մասնագիտական վերապատրաստման և զարգացման նպատակով։

«Հիմնական շեշտը դրվում է պատրաստվածության և զարգացման վրա։ Ֆուտբոլային շապիկի գործարքն ընդամենը հավելում է։ Եթե այդ 50 երիտասարդների մեջ գտնենք Մեսսիին, ի՞նչ կասեք այդ ժամանակ», – եզրափակել է Դիդյե Բուդիմբուն։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել