ad-banner-1
Պեդրի–Ռաֆինյա–Էրիկ–Գարսիա–ավագ–բարսելոնա–բարսա

Ի՞նչ է սպասվում Էրիկ Գարսիային 25/26 մրցաշրջանում

Էրիկ Գարսիան Բարսելոնայի կազմում մասնակցեց նոր մրցաշրջանի առաջին նախամրցաշրջանային խաղին և դարձավ թիմի մեկնարկային գոլի հեղինակը։ Սա միանգամայն օրինաչափ էր՝ հաշվի առնելով, թե ինչ կարևոր դեր ուներ նա նախորդ մրցաշրջանի վերջում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Հիշեցնենք, որ դեռ հունվարին պաշտպանը պատրաստվում էր հեռանալ ակումբից։ Ամեն ինչ փոխվեց Հանսի Ֆլիկի հետ ունեցած անձնական զրույցից հետո, որի ընթացքում մարզիչը ներկայացրեց ֆուտբոլիստի ապագա դերը թիմում և չորս տիտղոս նվաճելու հեռանկարը։

Արդյունքում Գարսիան մնաց և դարձավ ունիվերսալ խաղացող՝ օգտակար լինելով թե՛ կենտրոնական պաշտպանի, թե՛ հենակետայինի դիրքերում։ Իսկ Ժյուլ Կունդեի վնասվածքից հետո նա հիանալի դրսևորեց իրեն՝ զբաղեցնելով հիմնական աջ պաշտպանի տեղը։

Ավելի մեծ դերակատարում

SPORT-ի տեղեկություններով՝ Ֆլիկը Գարսիային հասկացրել է, որ այս մրցաշրջանում ցանկանում է բարձրացնել նրա նշանակությունը թիմի համար՝ թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։ Մարզիչը մտադիր է նրան ավելի շատ խաղաժամանակ վստահել։

Նախ, նա կլինի աջ պաշտպան Ժյուլ Կունդեի հիմնական փոխարինողը և պարբերաբար խաղաժամանակ կստանա ռոտացիայի շնորհիվ։ Բացի այդ, ըստ անհրաժեշտության, նա կկարողանա ուժեղացնել կենտրոնական պաշտպանությունը կամ հենակետային գոտին։

Այսպիսով, գալիք մրցաշրջանում Գարսիայի դերը Բարսելոնայում ավելի նկատելի կլինի, և նա, ստանալով կայուն խաղաժամանակ, կդառնա ռոտացիայի կարևոր օղակ։

Նախորդ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում մասնակցեց 29 հանդիպման (14-ը՝ մեկնարկային կազմում)՝ այդ ընթացքում դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Թեև նա դասական եզրային պաշտպան չէ, եզրում հաջող փոխգործակցություն էր ցուցաբերում Լամին Յամալի հետ և հուսալի էր պաշտպանությունում։ Հենց այս որակների շնորհիվ նա վաստակեց աջ պաշտպանի դիրքում առաջին փոխարինողի կարգավիճակը։

Փաստ է, որ մրցաշրջանի վերջին հինգ խաղերում նա դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նման ցուցանիշները վկայում են, որ նոր մրցաշրջանում պաշտպանի դերակատարումն, անկասկած, ավելի կմեծանա։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել