ad-banner-1

Ռաֆինյա. «Շատերն էին ուզում, որ ես հեռանամ»

Բարսելոնայի հարձակվող Ռաֆինյան անկեղծորեն խոսել է ակումբին միանալուց հետո իր անձի հանդեպ սպասումների մասին՝ անդրադառնալով իրեն ուղղված քննադատությանը և դրա հաղթահարմանը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

ESPN Brazil-ին տված վերջին հարցազրույցում բրազիլացին խոստովանել է, որ Բարսելոնայի բարձր չափանիշներին համապատասխանելը հեշտ չի եղել, սակայն իր վճռականությունն ու ինքնավստահությունն են իրեն առաջ տարել։

Անցած մրցաշրջանը դարձավ Ռաֆինյայի համար լավագույնը. նա դարձավ անհավանական 34 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ՝ նպաստելով ընդհանուր 60 գոլի ընդամենը 57 հանդիպման ընթացքում։

Ռաֆինյայի մարզավիճակը լռեցրեց քննադատներին և ամրապնդեց նրա տեղը՝ որպես Հանսի Ֆլիկի ամենակարևոր խաղացողներից մեկը։ Այնուամենայնիվ, եզրային հարձակվողը բացահայտեց, որ Կամպ Նոուում իր առաջին օրերը հեռու էին հարթ լինելուց։

«Շատերն էին ուզում, որ ես հեռանամ Կամպ Նոուում իմ առաջին իսկ քայլերից։ Ես չեմ կարող բոլորին անուններով նշել։ Միգուցե ես չէի անում այն, ինչ նրանք ակնկալում էին ինձնից, բայց ես միշտ մաքուր եմ խղճիս առաջ, քանզի գիտեի, թե ինչ եմ տալիս թիմին։ Ես արեցի ամեն ինչ, ինչ կարող էի»,– կիսվել է Ռաֆինյան։

Նա հավել է. «Քանի որ ես այն խաղացողը չէի, որին նրանք սպասում էին, նրանք կարծում էին, որ ես ապագա չունեմ ակումբում իմ առաջին իսկ մրցաշրջանից։ Դա պարզապես զգացողություն չէր, դա շոշափելի ու հստակ բան էր։

Միգուցե նրանք սպասում էին տարեկան 30 գոլ, բայց դա իմ պրոֆիլը չէ։ Ես կենտրոնական հարձակվող չեմ։ Ես մի խաղացող եմ, ով փորձում է օգնել իր ջանքերով, մեծ նվիրումով և աշխատանքով. ահա թե ով է Ռաֆինյան։ Ես միշտ կտամ իմ առավելագույնը»,– բացատրեց նա։

Նրա տոկունությունը զգալիորեն հատուցվեց։ Ռաֆինյան ոչ միայն մնաց Բարսելոնայում, այլև դարձավ ամենավճռորոշ դեմքերից մեկը նրանց արտասովոր 2024/25 մրցաշրջանում։ Նրա ակնառու թվերը պայմանագրի երկարաձգում բերեցին մինչև 2028 թվականը՝ ամրապնդելով նրա դերը՝ որպես Ֆլիկի երկարաժամկետ նախագծի հիմնաքար։

Այսօր Բարսելոնայում քչերն են կասկածում նրա կարևորությանը։ Մի ժամանակ որպես ճնշման տակ գտնվող խաղացող դիտվող Ռաֆինյան վերածվել է ճկունության և որակի խորհրդանիշի։

Liana

Հեղինակ՝ Liana