ad-banner-1

Ամեն ինչ կախված է Քեյնից․ Ինչ է սպասվում մոտ ապագայում

Հարի Քեյնն այն հարձակվողներից է, որը ամենաշատն է համապատասխանում Բարսելոնայի փնտրած գոլահարի պրոֆիլին: Կատալոնական ակումբը տեղեկացել է նրա իրավիճակի մասին, և առայժմ ավելին չի արել, սակայն գիտակցում են, որ ամեն ինչ կորոշվելու է հունվարին:

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Քեյնը մինչև հունվարի 31-ը ժամանակ ունի ակտիվացնելու իր՝ ամռանը սահմանված 65 միլիոն եվրոյով հեռանալու կետը, և Գերմանիայում վստահեցնում են, որ նա դա չի անի: Բարսելոնան դեռ վստահ քայլեր չի ձեռնարկոում, քանի որ ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է փնտրում, իսկ Բավարիան առայժմ քայլ չի արել:

SPORT-ը հայտնել է, որ Քեյնը մտադիր չէ ակտիվացնել կետը հենց այս հունվարին, քանի որ իրեն լավ է զգում Բավարիայում և կարծում է, որ թիմում ուժեղ նախագիծ է կառուցվել՝ բոլոր տիտղոսները նվաճելու համար: Նրա խաղային մակարդակը բացառիկ է, սակայն նա ժեստի է սպասում բավարական ակումբից՝ պայմանագրի երկարաձգման տեսքով: Նրա պայմանագիրն ավարտվում է 2027 թվականին, և առայժմ Բավարիան որևէ քայլ չի արել: Նրանք նախատեսում են դա անել հունվարին, քանի որ ֆուտբոլիստը ցանկանում է իմանալ, թե ինչի հետ գործ կունենա, և դրանից հետո կկայացնի իր որոշումը:

Ճիշտ է, Քեյնն այժմ առաջնահերթություն է տալիս Բավարիայում մնալուն, սակայն նրա շրջապատը ուսումնասիրում է ապագա տարբերակները՝ անկախ նրանից, թե ինչ կարող է պատահել: Այս ուսումնասիրություններից մեկում ներգրավված է եղել Բարսելոնան, մի ակումբ, որը կարող է Քեյնի հետ կրկնել այն գործողությունը, որը հաջողությամբ իրականացրել էր Ռոբերտ Լևանդովսկու հետ:

Ամբողջ խնդրի գլխավոր բանալին պայմանագրի տևողությունն է: 32-ամյա Քեյնը փնտրում է երկարաժամկետ կայունություն, ուստի Բավարիան նրան համոզելու համար պետք է առաջարկի առնվազն երկու տարվա երկարաձգում՝ մինչև 2029 թվականը: Եվ սա այնքան էլ պարզ չէ:

Բարսելոնան սպասողական դիրքում է՝ առանց որևէ որոշման հաջորդ մրցաշրջանից սկսած «9»-ի դիրքը զբաղեցնելու թեկնածուի վերաբերյալ: Եթե Քեյնը չակտիվացնի կետը, նրա անունը դուրս կմնա ցուցակից, և թիմը կաշխատի այլ տարբերակների հետ:

Խուլիան Ալվարեսը գլխավոր ֆավորիտն է, սակայն գործարքի իրականացման համար անհրաժեշտ է, որ ֆուտբոլիստը քայլ անի և մրցաշրջանի վերջում խնդրի հեռանալ: Նույնիսկ այդ դեպքում նրա գինը չի իջնի 150 միլիոն եվրոյից, մի գին, որը Բարսելոնայի համար չափազանց բարձր է:

Liana

Հեղինակ՝ Liana