Հանսի Ֆլիկը խոսել է Բարսելոնայում առկա վերջին զարգացումների մասին
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկե հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ Սլավիա Պրահա – Բարսելոնա հանդիպման նախաշեմին, որը տեղի կունենա այս չորեքշաբթի Էդեն Արենա մարզադաշտում։
ՍԼԱՎԻԱ ՊՐԱՀԱՅԻ ՄԱՍԻՆ
«Նրանք թիմ են, որը միշտ ցանկանում է հարձակվել։ Թիմ են, որը վտանգ է ստեղծում անցումային փուլերում։ Չեմպիոնների լիգան միշտ պահանջում է բարձր մակարդակ։ Դժվար հանդիպում է լինելու, բայց վստահ ենք, որ կարող ենք հաղթահարել այն»։
ՊԵԴՐԻԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Խաղից հետո հարցրի նրան, և նա ասաց, որ իրեն լավ է զգում Կառլոս Սոլերի կոշտ խաղարկումից հետո։ Ֆրենկիի հետ միասին նրանք խաղում են շատ բարձր մակարդակով»։
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Վերջիվերջո դա ընդամենը մեկ խաղ էր, և մենք լավ մակարդակով խաղացինք, ինչը ես ուզում էի տեսնել։ Մենք վստահում ենք մեր աշխատանքին և կարծում ենք, որ լավ հանդիպում անցկացրինք»։
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ՄԱՍԻՆ
«Դա բոլորի երազանքն է։ Սա նպատակի է վերածվում, երբ խաղում ես Բարսելոնայի կազմում։ Նման տիտղոսներ հաղթելը մեր նպատակն է։ Մենք պատրաստ ենք դրան»։
ՌՈՒՆԻԻ ԵՎ ՌԱՖԻՆՅԱՅԻ ՄԱՍԻՆ
«Ռունին իր անցկացրած հանդիպումներում շատ լավ է խաղացել։ Երբ խաղադաշտում է եղել, իրեն լավ է դրսևորել։ Նրա դիրքը հեշտ չէ, որովհետև այնտեղ խաղում է Լամինը։ Կտեսնենք՝ արդյոք նա կխաղա վաղը։ Իսկ Ռաֆինյայի հետ կապված՝ հույս ունեմ՝ նա կկարողանա խաղալ վաղը»։
ՏԵՐ ՇՏԵԳԵՆԻ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ԹԻՄԻ ԹՈՒԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Դա արդեն հաստատվա՞ծ է։ Բալդեն հաստատե՞ց (ծիծաղում է)։ Այս առավոտ Մարկը մեզ ասաց, որ գնում է Ժիրոնա։ Նա հիանալի դարպասապահ է, և մենք նրան ամենալավն ենք մաղթում։ Նա հրաշալի դարպասապահ է, և նրան պետք էր խաղալ՝ ամռանը աշխարհի առաջնությանը մասնակցելու համար»։
ՑՐՏԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Լավն այն է, որ ստիպված կլինենք շատ վազել՝ տաքանալու համար։ Չելսիի դեմ խաղից առաջ մարզվում էինք տանը, բայց որոշեցինք մի քիչ շուտ գալ այստեղ, որպեսզի հարմարվենք ցրտին և մարզվենք այսօր կեսօրին»։
ՉԵԼՍԻԻ ՀԵՏ ԽԱՂԻՑ ՀԵՏՈ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կարծում եմ՝ մենք դեռ շատ մեծ ներուժ ունենք։ Ամեն խաղում փորձում ենք առաջընթաց գրանցել։ Մենք շատ երիտասարդ թիմ ենք, և բոլորն էլ ունեն ավելի բարձր մակարդակի հասնելու պոտենցիալ»։
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵԼՈՒՅԹԸ
«Սա Չեմպիոնների լիգա է, և այստեղ միշտ կա ճնշում։ Սլավիա Պրահան շատ լավ պաշտպանվող թիմ է, ճնշումը շատ բարձր է։ Մենք ժամանակ ենք ունեցել պատրաստվելու, քանի որ վերջին հանդիպումը եղել էր դեկտեմբերին, և ցանկանում ենք հաղթել՝ մեզ մնացած երկու խաղերում։ Ուզում ենք 6 միավոր»։
Աղբյուր՝ Mundo Deportivo։
