Բարսելոնան շուտով ձեռք կբերի երիտասարդ հարձակվողին
Բարսելոնան պատրաստվում է իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենաքննարկված տրանսֆերներից մեկը։ Համզա Աբդելկարիմի շուրջ Ալ-Ահլիի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել` չնայած, որ բանակցությունները ծանր են եղել։
Sport-ի տեղեկություններով` Բարսան տարբեր փաստաթղթեր է ուսումնասիրում մինչև վերջնական որոշում կայացնելը։ Եգիպտացի ծագող աստղը 18 տարեկան դարձավ հունվարի 1-ին։ Նա Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունում իր հավաքականի աստղերից մեկն էր` գրանցելով 2 գոլ և 1 ասիստ։
Բարսելոնայի ղեկավարությունը նույնիսկ պատրաստվում էր տրանսֆերը չկայացնել. Ալ-Ահլին 5 օր փաստաթղթեր չէր ուղարկում Բարսային և դրա պատճառով գործարքը չէր զարգանում։
Աբդելկարիմի համար կապտանռնագույնները պատրաստվում են վճարել 3+5 միլիոն եվրո 1 տարի վարձավճարից հետո, սակայն, Համզան պատրաստվում է 1 տարով երկարաձգել պայմանագիրը։ Սա նպատակ ունի ակումբին ապահովել, եթե Բարսան չգնի երիտասարդի ։
Այսքանից հետո միայն մնում էր ֆինանսական արդար խաղի հարցերը լուծել, և Մբակե Ֆալի վաճառքը կանի դա։ Համզան կմիանա Բարսայի 2-րդ թիմին, երբ նոր պայմանագիր կնքի Ալ-Ահլիի հետ։
