ad-banner-1

Բարսելոնայի պաշտպանը ՊՍԺ-ի թիրախում է

Էրիկ Գարսիան այս մրցաշրջանում Հանսի Ֆլիկի ղեկավարությամբ դարձել է Բարսելոնայի կազմի անփոխարինելի խաղացողներից մեկը։ Անկախ նրանից՝ նա հանդես է գալիս պաշտպանության աջ եզրում, թե կենտրոնական պաշտպանի դիրքում, 24-ամյա իսպանացին իր կայուն և վստահ խաղերով դարձել է անփոխարինելի մարզչի համար։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ինչպես հաղորդում է SPORT-ը, Գարսիան շարունակաբար ամրապնդում է իր դիրքերը Բարսելոնայում պայմանագրի երկարաձգման հարցում՝ չնայած նրան, որ նրանով հետաքրքրված են այլ ակումբներ։

Խաղացողի գործող պայմանագիրը ավարտվում է մրցաշրջանի վերջում, ինչը նշանակում է, որ հունվարից նա կարող է ազատ բանակցել ցանկացած ակումբի հետ և ամռանը միանալ նրանց՝ որպես ազատ գործակալ։

Հաղորդվում է, որ Լուիս Էնրիկեն ցանկանում է տեսնել նրան Պարի Սեն–Ժերմենում։ Մի շարք Պրեմիեր լիգայի ակումբներ ևս հետևում են նրա առաջընթացին։

Գարսիան շարունակում է ապացուցել, որ անփոխարինելի է Ֆլիկի համար՝ իր նվիրվածությամբ, բազմակողմանիությամբ և բարձր մակարդակի խաղով։

Բարսելոնայի՝ ընդհանուր առմամբ անկայուն մեկնարկի ֆոնին, Գարսիան դարձել է թիմի ամենահուսալի և կայուն խաղացողներից մեկը։

Սելտա Վիգոյի դեմ խաղում Գարսիան դաշտ դուրս եկավ պաշտպանիչ դիմակով՝ հաշվի առնելով շաբաթվա սկզբին ստացած քթի վնասվածքը։ Ֆլիկը ստիպված էր նրան օգտագործել պաշտպանության աջ եզրում, քանի որ Կունդեն խաղի նախորդ օրը կիսատ էր թողել մարզում անհանգստացնող ցավերի պատճառով։

Գարսիան խաղն ավարտեց հետևյալ ցուցանիշներով. հաղթել է 7 մենամարտից 4–ում, ցուցաբերել է 100% արդյունավետություն օդային մենամարտերում (1/1), մրցակցի կիսադաշտում կատարել է 66 փոխանցում, որից 63–ը՝ ճշգրիտ և 3 անգամ վերադարձրել է գնդակը։

Հաշվի առնելով նրա պայմանագրային իրավիճակը՝ Բարսելոնան այժմ պետք է արագացնի բանակցությունները երկարաձգման ուղղությամբ։

Anna

Հեղինակ՝ Anna