Ֆլիկը խոսել է Օլիմպիակոսի դեմ տարած հաղթանակի մասին
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը գոհունակություն է հայտնել թիմի ելույթից և կարևորել է հաղթանակը՝ չնայած խաղի դժվարին մեկնարկին։ Մարզիչը նաև մեկնաբանել է մրցակցի դժգոհությունը մրցավարական որոշումների վերաբերյալ։
«Ես գոհ եմ խաղից։ Հանդիպման սկզբում մեզ համար հեշտ չէր, բայց մենք արժանի էինք հաղթանակի։ Յուրաքանչյուր գոլ կարևոր է, յուրաքանչյուր հաղթանակ կարևոր է», – նշել է Ֆլիկը։
Պատասխան քննադատությանը
Անդրադառնալով մրցակցի կողմից հնչած քննադատությանը մրցավարների աշխատանքի մասին՝ գերմանացի մասնագետը հայտարարել է.
«Դա իմ խնդիրը չէ, որ մրցակիցը դժգոհ է մրցավարի որոշումներից։ Ես այլ կերպ եմ տեսնում այդ ամենը, բայց չեմ ցանկանում քննարկումների մեջ մտնել կամ վիճել դրա շուրջ»։
Գովասանք Ֆերմինին
Ֆլիկը առանձնահատուկ գնահատական է տվել երիտասարդ կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հեթ-տրիկին.
«Ֆերմինը հիանալի խաղաց։ Հեթ-տրիկ… նա շատ դինամիկ խաղացող է, և մեզ անհրաժեշտ է նաև նրա արագությունը»։
Հիշեցնենք, որ Բարսելոնան Լա Լիգայի հաջորդ տուրում մրցակցի հարկի տակ կխաղա Մադրիդ Ռեալի դեմ։
