ad-banner-1

Ագուերոն խոսել է Բարսելոնայի թիրախում հայտնված ֆուտբոլիստի մասին

Ագուերոն` նախկին բլաուգրանան և կոլչոներոն հիացած է Խուլիան Ալվարեսի մարզավիճակով՝ ում համարում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Կուն Ագուերոն, ով խաղացել է և՛ Բարսայում, և՛ Ատլետիկոյում, խոսել է Խուլիանի մասին. «Ատլետիկո Մադրիդը պետք է վայելի նրան իր կազմում ունենալը, և երկրպագուները նույնպես։ Ես չէի խոսի ապագա տրանսֆերների մասին։ Կարծում եմ՝ հիմա ժամանակն է վայելելու նրա ձեռքբերումները Ատլետիկոյի հետ»,– հայտարարել է նա։

Ագուերոյի համար Խուլիան Ալվարեսն այսօր շուկայում ամենատարբերվող հարձակվողներից մեկն է իր խաղաոճի շնորհիվ. «Այն, ինչ Խուլիանն անում է, զարմանալի է։ Նա խաղացող է, որն ունի ամբողջ դաշտով մեկ շարժվելու կարողություն, ցուցաբերում է զոհաբերության և տաղանդի բարձր մակարդակ։ Նա շատ ամբողջական հարձակվող է և ունի մեծ որակներ»։

Հիշեցնենք, որ Բարսելոնան այժմ փնտրում է 9-րդ համար, որպես Ռոբերտ Լևանդովսկիի փոխարինող, և Ալվարեսն համարվում է ամենացանկալի թեկնածուներից մեկը։

Liana

Հեղինակ՝ Liana