Ակումբ
Ֆլիկը պատասխանել է Մեսսիին մարզելու մասին հարցին
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է այն հարցը, թե կցանկանա՞ր արդյոք աշխատել Լիոնել Մեսսիի հետ։ Այժմ 38-ամյա հարձակվողը հանդես է գալիս ՄԼՍ-ի Ինտեր Մայամի ակումբում։
«Ինչո՞ւ ոչ։ Մեսսին վերջին տասնամյակի, եթե ոչ ավելին, լավագույն ֆուտբոլիստն է։ Ես միշտ հիացել եմ նրա խաղով։ Սակայն նա պայմանագիր ունի մինչև 2028 թվականը, իսկ ես՝ մինչև 2027-ը… Այնպես որ, սա այն հարցը չէ, որին ես պետք է պատասխանեմ», – ասել է մասնագետը։
Մեսսին «Բարսելոնայի» համակարգում անցկացրել է ավելի քան երկու տասնամյակ՝ 2000-ից մինչև 2021 թվականը։ Կատալոնական ակումբում ելույթների ընթացքում Լիոնելը նվաճել է յոթ «Ոսկե գնդակ»։
