ad-banner-1
հանսի ֆլիկ - բարսելոնա

Ֆլիկը կրկին հին խնդիրների առաջ է կանգնած

Բարսելոնայի երկար սպասված վերադարձը Spotify Կամպ Նոու մեծ ոգևորություն է առաջացնում, սակայն միևնույն ժամանակ լուրջ տեխնիկական մարտահրավեր է ստեղծում Հանսի Ֆլիկի համար, հատկապես՝ կենտրոնական հատվածում։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Վերանորոգված ստադիոնում նախատեսված առաջին տնային հանդիպումը լինելու է դժվար մրցակցությամբ հայտնի Աթլետիկ Բիլբաոյի դեմ, և Ֆլիկը մի շարք խնդիրների առաջ է կանգնած, որոնք անմիջապես ազդելու են նրա ընտրության վրա կիսապաշտպանությունում։

Ֆրենկի դե Յոնգը որակազրկված է, Պեդրին դեռ պատրաստ չէ, ու Հանսի Ֆլիկը կրկին կանգնել է նույն իրավիճակի առաջ, ինչ անցած մրցաշրջանում։ Այդ ժամանակ նա վստահեց Լա Մասիայի տղաներին՝ Կասադոյին, Բերնելին և երբեմն Էրիկ Գարսիային, և թիմը հաղթեց մի քանի կարևոր խաղերում։

Հիմա էլ ամենայն հավանականությամբ Կասադոն կվերադառնա մեկնարկ, նրա կողքին՝ Ֆերմին Լոպեսը։ Բերնալն էլ հասանելի է և կարող է լինել լրացուցիչ տարբերակ։ Ֆլիկը նորից պետք է հույսը դնի երիտասարդների վրա։

Anna

Հեղինակ՝ Anna